|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 235 մլն մարդ է տառապում բրոնխիալ ասթմայով։ Ընդ որում` սա երեխաների շրջանում ամենատարածված խրոնիկ հիվանդությունն է։
Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը։ Այն հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է «Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության» (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո:
Այս տարի Ասթմայի համաշխարհային օրն անցկացվում է «Դու կարող ես վերահսկել քո ասթման» նշանաբանով: GINA-ի գործադիր կոմիտեն այն հատուկ է ընտրել, որպեսզի ընդգծի, որ գոյություն ունի ասթմայի արդյունավետ բուժում: