|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ Վերահսկիչ պալատի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի, ինչպես նաև վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ լայնածավալ ստուգումներ են սկսվելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 352 և 510 որոշումների համապատասխան` ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի և այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը և խախտումները անթույլատրելի են, իսկ սոցիալական ոլորտում՝ առավել ևս: Իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների գործընթացի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել խիստ հետևողականություն և դրսևորել առավելագույն աջակցություն:
Իշխան Զաքարյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից խնդիր է դրվել` ուսումնասիրել նպաստների բնագավառն ամբողջ հանրապետությունում: Վերահսկիչ պալատը մինչև տարեվերջ վերահսկողություն է բացելու Երևանի քաղաքապետարանի՝ սոցիալական ծառայություն իրականացնող կառույցներում: