|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ մեծ զգուշավորությամբ է ողջունել պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների հաշտեցումը` ընդգծելով նաեւ, որ դա չպիտի խոչընդոտի Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին:
Նա ցանկություն է հայտնել, որ քիչ ծայրհեղական ՖԱԹՀ-ը ղեկավարի ազգային միասնության կառավարությունը:
«ՄԱԿ-ը ուշադիր կուսումնասիրի հաշտեցման մասին համաձայնագիրը, երբ մանրամասն տեղեկատվություն ստանա այդ գործարքի մասին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը:
Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները պայմանավորվել են համատեղ կառավարություն ստեղծել, նաեւ Պաղեստինում համընդհանուր ընտրություններ անցկացնել: Նախնական համաձայնագիրը ստորագրվել է միջնորդ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: