|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ը կվերանայի Պաղեստինյան ինքնավարությանը տրամադրվող ֆինանսական օգնության ծավալները, եթե ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներն ընդգրկվեն պաղեստինյան անցումային կառավարության կազմում. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հայդի Բորնկե Ֆուլթոնը:
«Մեր ներկայիս օգնությունը կարեւոր ներդրում է ապագա անկախ Պաղեստինի պետական ինստիտուտների ստեղծման գործում: Գումարը Սպիտակ տունը հատկացնում է Պաղեստինյան վարչակազմի ղեկավար, ՖԱԹՀ շարժման առաջնորդ Մահմուդ Աբասի ստեղծած կառավարությանը: Մինչդեռ ՀԱՄԱՍ-ը Վաշինգտոնն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությոնների ցուցակում»,- ասել է նա:
Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները պայմանավորվել են համատեղ կառավարություն ստեղծել, նաեւ Պաղեստինում համընդհանուր ընտրություններ անցկացնել: Նախնական համաձայնագիրը ստորագրվել է միջնորդ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: