|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 27-ին Բուենոս Այրեսի Միջազգային հարաբերությունների արգենտինյան կենտրոնում, Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Աքյան գրաֆիկա» հրատարակչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիա և Հայաստան 1914-1918. Դիվանագիտական փաստաթղթերի հավաքածու» գրքի իսպաներեն թարգմանության շնորհանդեսը:
Պատմաբաններին քաջ հայտի դիվանագիտական փաստաթղթերի այդ հավաքածուի` իսպաներեն լեզվով թարգմանության ու տպագրության նախաձեռնողն ու հովանավորն է 89-ամյա արգենտինահայ Անահիտ Բարիկյանը: Գերմաներենից գիրքը թարգմանել է ճանաչված թարգմանչուհի, իրավաբան Բեատրիս Էլբերտը, տպագրությունն իրականացվել է «Աքյան գրաֆիկա» հրատարակչությունում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, միջոցառմանը ներկա են եղել Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Արգենտինայի ԱԳՆ-ի պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, համալսարանական դասախոսներ, ուսանողներ, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։