|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ հայտարարությունները հնչելու են միայն իսպաներենով:
Ավելի վաղ «Բարսելոնայի» ներկայացուցիչները դիմել էին ՈւԵՖԱ-ին և խնդրել թարգմանել հայտարարությունները կատալոներեն, սակայն մերժում են ստացել: Հարկ է նշել, որ երեկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մամուլի ասուլիսը թարգմանվել է կատալոներեն:
Առաջին անգամ մարզադաշտում հայտարարությունները թարգմանվել են կատալոներեն 2009թ. սուպերգավաթի հանդիպմանը, երբ կապտանռագույնները մրցում էին Դոնեցկի «Շախտյորի» հետ: