|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայացվեր Վանաձորի «Սզնի» դեղատան տնօրենի և Վանաձորի Լ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի դատական գործով վճիռը: Գառնիկ Սահակյանը հայց էր ներկայացրել հիվանդանոցի տնօրենի կողմից մրցութային պայմանագրի կետերի խախտման վերաբերյալ:
Գործի քննությունն ավարտված է, սակայն դատավորը հայտարարեց, որ այն վերսկսվելու է, քանի որ վրիպում է եղել (իրենց մեղքով). փաստաթղթերում բացակայում է մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշումը:
Ձգձգվող դատավարության հերթական նիստը նշանակվել է մայիսի 12-ին: Նշենք, որ պատասխանող կողմը չէր ներկայացել: