|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
2.130 դրամի առևտուրը Հակոբյանների ընտանիքին 500 հազար դրամի շահում է պարգևել: Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, որ վերջից 7 թվի համընկնմամբ շահող է դարձել 92734590 հատուկ համարով կտրոնը: 73-ամյա Հերիքնազ տատիկին այն տրվել էր քաղցրավենիք գնելիս: Այն, որ երջանիկ համարով կտրոնն իրենց ձեռքում է, Հակոբյանների ընտանիքն իմացել է միայն ամսվա վերջում` նոյեմբերի 29-ին զանգահարելով Պետեկամուտների կոմիտեի «թեժ գիծ»:
«Արարատբանկ»-ում երեկ Հակոբյանները ստացել են շահումը: Բանկը շահող ընտանիքին նաև նվեր-քարտ է հանձնել: «Ծնողներս մտադիր են այդ գումարով բնակարանում ջեռուցում անցկացնել»,- նշել է Հակոբյանների դուստրը`Լաուրան: