|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արամ Սարգսյանը զարմացած է ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին մեր հասարակության ու քաղաքական ուժերի արձագանքից:
«Ցեղասպանություն» բառը չի ասում, բայց այդ իրադարձությունները համարում է 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություն, գնահատում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթել նրանց, ովքեր փորձում էին իրենց ոչնչացնել, ասում է, որ չի փոխել իր տված գնահատականը եւ այլն:
Ի վերջո, ասում է Մեծ եղեռն` ինչպես մենք ենք կոչել այդ իրադարձությունները: Ռեյգանը մի անգամ ասաց Ցեղասպանություն. ի՞նչ:
Հիմա ի՞նչ ենք կպել, որ Օբաման էլ ասի: Օբամայի գնահատականներից հետո մի քիչ արժանապատվություն ունեցող, քաղաքակիրթ թուրքական կառավարությունն անմիջապես պետք է կապերը խզեր ԱՄՆ-ի հետ: Էլ ի՞նչ ասեր, որ հասկանային, որ իրենք հանցագործ են:
Իսկ մենք հիմա պետք է գնահատենք այն, ինչն ասվել է, ոչ թե այդ մեկ բառից կառչենք: Մեր գավառականությու՞նն ենք ցուցադրում»,- ասաց ՀԴԿ նախագահը: