|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին:
Ինչպես հայտնի է, խնդիրը կապված էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հակամարտոթյանը: Բանախոսը նշեց, որ ինքը հրաժարվել էր կոռուպցիոն ռիսկեր պարունակող հանձնարարականներ կատարել, և իր ու սփյուռքի նախարարի միջև այդ տարաձայնությունից հետո ուղիղ քննարկում չի եղել: Նաև հավելեց, որ աշխատավարձի ֆոնդից հիմնադրամին զրկել են, և մի քանի ամիս անձնակազմը չի վարձատրվել, այնինչ` իրականում հիմնադրամը դեռ լուծարված չէ:
«Արեցի այն, ինչ կարող էի, պայքարեցի որքան կարող էի»,- հայտարարեց Թ. Պողոսյանը:
Հարցին, թե վարչապետի կողմից հրաժարականի ընդունման դեպքում ինչպիսի՞ն է լինելու իր հետագա գործունեությունը, նա պատասխանեց. «3 տարի է` արձակուրդ չեմ գնացել, նախևառաջ կհանգստանամ, այնուհետև, ինքս ինձ համար կպարզեմ վիճակը»: