|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2009 թվականից Հրանուշ Հակոբյանի` հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը հակասում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիմնադրամի կանոնադրությանը. հիմնադրամի պաշտոնական կազմում Սփյուռքի նախարարությունը չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը:
Նրա հավաստմամբ` հենց այս դրանից էլ կծկվել է մի շարք այլ խախտումների կծիկը:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե արդյոք այն ժամանակ` 2009-ին, տիկին Պողոսյանը որեւէ քայլ չի՞ ձեռնարկել այդ խախտման դեմ, վերջինս պատասխանեց. «Հրանուշ Հակոբյանն ինձ ասաց, թե արի 1 տարի աշխատենք, հետո փոփոխություններ կանենք»:
Մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար Պողոսյանը երկու անգամ ընդունելություն է խնդրել ՀՀ նախագահից, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Ինչ վերաբերում է հավելավճարների «պատմությանը», Թ. Պողոսյանը հերքեց այն: