|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Քևին Պրինս Բոատենգը Պրեմիեր լիգայում հաղթելու դեպքում խոստացել է թիմի երկրպագուներին տոնել այդ իրադարձությունը բավական տարօրինակ ձևով:
«Ես դեռ երբեք իմ կարիերայի ընթացքում նման կարևոր մրցանակներ չեմ նվաճել: Եթե մենք չեմպիոն դառնանք, ապա ես Մայքլ Ջեքսոնի կերպարով հենց խաղադաշտում կցուցադրեմ նրա հանրահայտ «լուսնային քայլվածքը»,- խոստացել է նա:
«Միլանը» 34 տուրերի արդյունքում մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը` գերազանցելով գործող չեմպիոն «Ինտերին» 8 միավորով: