|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում դարձյալ չի արտասանել «ցեղասպանություն» բառը, քանի որ լավ է իմացել, թե ինչպիսի զգայուն հարցը է դա Թուրքիայի համար. TRT Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանը: «Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելիս ընդդիմության որոշ գործիչներ ինձ մեղադրում էին Ադրբեջանի իրավունքները ոտնահարելու մեջ: Թուրքիայի խորհրդարան ուղարկված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չի հաստատվել։ Այդ մասին ես պարզ ասել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,- հայտարարել է Էրդողանը: