|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կարսում հայ-թուրքական բարեկամության արձանի հեղինակ, թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյին սատարող արվեստագետները երկու օր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով, որ հուշարձանը չքանդվի ապրիլի 23-ին:
Սակայն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը, հուշարձանին է մոտեցել է վերամբարձ կռունկն ու սկսել քանդման գործընթացը: «Հուշարձանը կսկսենք քանդել վերեւից` 18 մասի բաժանելով»,- ասել էր աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը:
«Ապրիլի 24-ի օրն ընտրելը հավանաբար ուղերձ է` ուղղված Ալիեւին»,- կարծիք է հայտնել հուշարձանի հեղինակը` հավելելով, որ եթե անգամ սա քանդեն, ինքը նորն է կառուցելու: «Ես հեշտությամբ հուսալքվողներից չեմ»,- դողդողացող ձայնով եւ թաց աչքերով հայտարարել է Աքսոյը:
Հիշեցնենք, որ հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձանը քանդելու որոշման մասին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` այն «այլանդակ» համարելով: