|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսպանական Don Balon հրատարակությունը պատասխանել է «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերի քննադատությանը: Լոնդոնյան ակումբի մարզիչը հայտարարել է, որ այն հոդվածը, որտեղ Սեսկ Ֆաբրեգասն, իբր ասել է, որ ակումբը պետք է ընտրություն կատարի տիտղոսների և երիտասարդ ֆուտբոլիստներին աճեցնելու միջև, համարվում է իսպանացի ֆուտբոլիստի արտահայտած մտքի աղավաղում:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ակումբի հետ, որի համաձայն թույլ ենք տվել ակումբի ներկայացուցիչներին ծանոթանալ հարցազրույցի հետ և շտկումներ կատարել, եթե նրանք ցանկանան: Բայց երբ նրանք ցանկացան, համարն արդեն տպագրության էր հանձնված: Անկախ նրանից, արդյոք հարցազրույցը ստուգվել է ակումբի կողմից, թե` ոչ, Don Balon-ը չէր փոխի հոդվածի որևէ բառ, քանի որ մենք հարգանքով ենք վերաբերվել Սեսկ Ֆաբրեգասի յուրաքանյուր խոսքին»,- հաղորդում է Don Balon: