|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիբիայի կառավարությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, եթե արեւմտյան ռազմաօդային ուժերը դադարեցնեն օդային հարձակումները. BBC-ին ասել է Լիբիական Ջամահիրիայի արտգործնախարար Աբդուլահ Աթի ալ Օբեյդին:
«Եթե ռմբակոծումները դադարեցվեն, ապա մոտակա վեց ամիսների ընթացքում երկրում հնարավոր է անցկացնել համընդհանուր ընտրություններ` ՄԱԿ-ի դիտորդների մասնակցությամբ»,- ասել է Օբեյդին:
Ինչ վերաբերում է Քադաֆիին, որի հրաժարականն են պահանջում հակակառավարական ուժերը, ըստ նախարարի, հարկավոր է քննարկում կամ հանրաքվե: Հնարավոր է նաեւ այն տարբերակի քննարկումը, թե ինչ դեր կարող է ունենալ Քադաֆին նոր կառավարությունում: