|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Լիբիայի օդային տարածքը թռիչքների համար փակ համարելու եւ խաղաղ քաղաքացիների «պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներին»:
Բանաձեւը նաեւ խստացնում է լիբիացի առաջնորդների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Ի դեպ, քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել Գերմանիան, Չինաստանը եւ Ռուսաստանը:
Իսկ այսօր Ֆրանսիան եւ Նորվեգիան հայտարարել են, որ պատրաստ են ռազմական գործողություն իրականացնել Լիբիայում:
«Հօգուտ բանաձեւի քվեարկած Ֆրանսիան, անշուշտ, կմասնակից ռազմական ինտերվենցիային»,- ըստ «Ֆրանս պրեսի»` հայտարարել է ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչ Ֆրանսուա Բարուանը:
«Մենք օժանդակելու ենք գործողությանը, հավանորեն` օդային հատվածում»,- ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Գրետե Ֆարեմոն: