|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համաանգլիական «Լաուն» թենիսային ակումբի գլխավոր տնօրեն Այեն Ռիչին երեկ հայտարարել է, որ 125-րդ ուիմբլդոնյան մրցաշարի (20 հունիս - 3 հուլիս) մրցանակային ֆոնդը կկազմի 23,8 միլիոն դոլար։ Կանանց և տղամարդկանց պայքարի հաղթողները կստանան 1.800.000 դոլար. անցյալ տարի պարգևը կազմել էր 1.540.000 դոլար։
«Աշխարհի առաջատար մարզական միջոցառումները, որոնց թվին է դասվում Ուիմբլդոնը, կախված են մասնակիցների որակներից։ Շատ կարևոր է, որպեսզի պարգևատրումը համապատասխանի հասարակության հետաքրքրվածությանը և մարզիկի վարպետությանը»,- ասել է Ռիչին:
Նա նաև խոսել է սպորտային հարկերի գանձման համակարգի մասին: «Եթե Լեոնել Մեսսին գալիս է այստեղ և հաղթում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, ապա նա հարկեր չի մուծում՝ հանդիսանալով թիմային խաղացող։ Իսկ Ռոջեր Ֆեդերերը ստիպված է դա անել։ Մենք չենք կարծում, որ տվյալ իրավիճակը օգնում է մեր մրցաշարի հեղինակության բարձրացմանը, սակայն այդ հարցն արդեն վերաբերում է կառավարությանը»,- Ռիչիի խոսքերն է մեջբերում AP-ն։