|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի խորհրդարանը չի երկարացրել երկրի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը, որը հնարավորություն էր տալիս Հայաստանում տեղակայված ռազմակայանի համար փոխադրումներ կատարել:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն ասել է, որ այդ պայմանագիրը նորացնելը քաղաքականորեն նպատակահարմար չէ` հիշեցնելով 2008 թվականի օգոստոսյան պատերազմը. տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Ի դեպ, news.am-ի խնդրանքով մեկնաբանելով այդ որոշումը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն ասել է. «Վրաստանի խորհրդարանի որոշումը մեկնաբանելուց զերծ եմ մնում: Ինչ վերաբերում է ռազմական բեռների մատակարարումների աշխարհագրությանը, կցանկանայի նշել, որ այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության եւ որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա»: