|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեռևս չպարզված հանգամանքներում ԳԱԶ-3110 մակնիշի 16 ԼԼ 656 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների տեղ հասնելը վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխվել Մարտունի քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Վարորդի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել:
Ավտովթարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մասից եւ կատարել լվացման աշխատանքներ: