|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հիսուս Քրիստոսի հարության տոնը` Ս. Զատիկը, այս տարի համընկնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ: 1915 թվականից ի վեր սա առաջին դեպքն է:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքս Թվեյթի եւ Եվրոպական եկեղեցական խորհրդի գլխավոր քարտուղար Վիորել Իոնիտայի կարծիքով` սա իսկապես շատ խորհրդանշական է` հայ ժողովուրդը հարություն է առնում հանգուցյալ աշխարհից:
Այս տարի աշխարհի բոլոր քրիստոնյաները Ս. Զատկի տոնը նշելու են նույն օրը, եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում բոլոր հավատացյալներին իրենց աղոթքներում հիշել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերին:
Հիշենք Հիսուսի խոսքերը. «Ես եմ հարությունն ու կյանքը. ինձ հավատացողը թեեւ մեռնի էլ, կապրի» (Հովհ:11:25):