|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սկսել է ուսումնասիրել բանանի և հատիկավոր սուրճի շուկաները` այնտեղ նկատված գնային փոփոխությունների կապակցությամբ: Հանձնաժողովի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն՝ ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատված գնային փոփոխություների վերաբերյալ:
Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը արձանագրել է, որ մանրածախ առևտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչև 1120 դրամի, մինչդեռ այն հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով:
Ինչ վերաբերում է հատիկավոր սուրճին, ապա, հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է: Թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին, կպարզեն ուսումնասիրությունները:
Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրությունների համաձայն` բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպ» ընկերությունը, իսկ հատիկավոր սուրճի շուկայում` «Կաֆե դյու բրազիլը»: