| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-04-16 02:18
            14 տարի առաջ - 2011-04-16 02:18  
         
                
            Հայաստանը 2-րդ արծաթե մեդալը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրին Արայիկ Միրզոյանը եւ Աղասի Աղասյանը: Պոկում վարժությունում Միրզոյանը 160 կգ արդյունքով հանգրվանեց առաջին հորիզոնականում, իսկ Աղասյանը 153 կգ-ով հայտնվեց 5-րդ տեղում: Հրում վարժությունում Արայիկ Միրզոյանն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 183 կգ, իսկ հաջորդ երկու մոտեցումներում ավելացրեց իր արդյունը 4 կգ-ով՝ 187 կգ:Աղասի Աղասյանի համար առաջին մոտեցման համար պատվիրվել էր միանգամից 190 կգ, սակայն հայ ծանրորդն այդպես էլ չկարողացավ բարձրացնել այս քաշը՝ ստանալով 0:
Երկամարտում Արայիկ Միրզոյանը 347 կգ-ով գրավեց երկրորդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց թուրք Սեմիհ Յագշին, ով ևս երկամարտում գրանցվեց 347 կգ, սակայն անձնական քաշով 250 գրամով թեթև լինելու հաշվին շրջանցեց հայ ծանրորդին: Մրցավարները կողմնակալ որոշում կայացրեցին, քանի որ թուրք մարզիկն իր երրորդ մոտեցման ժամանակ խախտեց կանոնները՝ ծանրաձողը գլխավերևում պահելու ընթացքում ծալելով ծնկները: Սակայն մրցավարները գրանցեցին արդյունքը, և Հայաստանը զրկվեց ոսկե մեդալից:
Արայիկի զայրույթն այնքան մեծ էր, որ պարգևատրման արարողության ժամանակ արտասվում էր: Միրզոյանն իսկապես արժանի էր ոսկե մեդալի: Ցավոք, ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ է սպորտում նման բան պատահում: