|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի դատախազության տվյալներով` 2010 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 54 սեռական հանցագործություն, իսկ 2009 թվականին` 34, այսինքն` սեռական բռնությունների թիվն ավելացել է 80 տոկոսով:
Այսօր «Սեռական հանցագործությունների զոհերի պաշտպանության խնդիրները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը և իրավաբան Դավիթ Թումասյանը հայտնեցին, որ 2003 թվականին հիմնադրված կենտրոնը ծրագրեր է մշակում` ուղղված գենդերային հիմքով բռնությունների նվազեցմանը:
Կենտրոնը ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածում կան որոշակի թերացումներ, որոնց շտկումը կնպաստի սեռական բռնությունների նվազեցմանը: Կենտրոնի մասնագետների մշակած նախագծով` սեռական բռնության համար սահմանված տուգանքի փոխարեն նախատեսվում է ավելի խիստ պատիժ` ազատազրկում: