|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եգիպտոսի դատախազությունը որոշում է ընդունել 15 օրով կալանքի տակ պահել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, որն այս պահին, կաթված կանխանշաններով, գտնվում է Շարմ աշ Շեյխի հիվանդանոցներից մեկում:
Քննիչներին հանձնարարվել է պարզել, թե կապ ունի՞, արդյոք, նախկին նախագահը հակակառավարական ցույցի մասնակիցներին հրազենով ցրելու հրամանի հետ: Եթե պարզվի, որ հրամանը նա է տվել, ապա 82-ամյա Մուբարաքին կսպառնա երկար տարիների ազատազրկումը:
Այսօր ձերբակալվել են նաեւ նրա որդիները` Ալին և Համալը, որոնց նկատմամբ նույնպես կիրառվելու է 15-օրյա կալանք, հայտնում է BBC-ն: