|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պահանջել է հետեւողական լինել մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման եւ բարեկարգման հարցում:
Անդրադարձ է եղել Վերնիսաժի տարածքում տիրող բարձիթողի վիճակին: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է տարածքը վարձակալած տնտեսվարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել եւ կանաչապատել տարածքը:
«Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին եւ արգելվի այդ հատվածում առեւտրի իրականացումը»,- ասել է քաղաքապետ Կարապետյանը: