|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ «Վերնիսաժ»-ում լսվել են կրակոցներ: Ըստ ականատեսների` երկու երիտասարդների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն , որի պատճառով երեք մարդ վիրավորվել է: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ ժամը 13:15-ին հաղորդագրություն են ստացել այն մասին, որ կրակոցներ են լսվել վերոնշյալ մասում:
«Նախնական տվյալներով` երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց` հրազենային վնասվածքով»,- տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:
Ըստ yerkir.am-ի լրագրողի, ով այս պահին գտնվում է դեպքի վայրում, վիրավորների թիվը երեքից ավելին է:
Մանրամասները՝ առաջիկայում