|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շուտով Google-ը կունենա իր օնլայն հեռուստաընկերությունը` YouTube-ը դարձնելով մալուխային հեռուստատեսության մրցակիցը: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը` Google-ը, որին էլ պատկանում է տեսանյութերի ամենահայտնի պորտալը, նախատեսում է առաջիկայում որոշակի փոփոխություններ կատարել YouTube-ի գործառույթներում եւ մի շարք հեռուստալիքներ հեռարձակելու հնարավորություններ ստեղծել:
Ենթադրվում է, որ այդպիսով YouTube-ի այցելուների թիվը կմեծանա, նաեւ այցելուները ավելի շատ ժամանակ կանցկացնեն կայքում:
Google-ը, նախնական տվյալներով, ստեղծելու է 20 հեռուստաալիք` սպորտային, մշակութային, քաղաքական-տնտեսական եւ այլն:
Օնլայն հեռարձակումը օրական մի քանի ժամ է լինելու: Իսկ հաղորդումները պատրաստելու են հեռուստատեսային մասնագետները: Սպասվում է, որ նոր ալիքների եթերում հաճախ կօգտագործվեն YouTube-ում արդեն շրջանառվող տեսահոլովակները:
Google-ը պատրաստվում է այդ հաղորդումների ստեղծման համար ծախսել մոտ 100 մլն դոլար: