|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 11-12-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտում կանցկացվի Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջան, որին մասնակցում է շուրջ 26 գրականագետ, այդ թվում` մարզերից:
Ըստ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանի` գիտաժողովը կարեւոր է այնքանով, որ ասպիրանտներին հնարավորություն է տրվում պաշտպանությունից առաջ հոգեբանորեն պատրաստվել: Դեւրիկյանը փաստում է նաեւ, որ թեմաները բազմաժանր են, ինչը բացառում է զեկույցի ընթացքում ձանձրանալ:
Տարբեր են նաեւ մասնակիցները: «Օրինակ` Արքմենիկ Նիկողոսյանը` որպես գրականագետ, արդեն հայտնի անուն է գրական դաշտում, եւ գուցե ինքը կարիք չունենար էլ մասնակցելու գիտաժողովին, բայց մենք ցանկացանք, որ նա մասնակցի, քանի որ կարծում ենք, որ մասնակիցների մեջ էլ պետք է յուրօրինակ սերնդաբաժանում լինի»,-ասաց պարոն Դեւրիկյանը:
Զեկույցներից հետո լինելու են քննարկումներ, իսկ լավագույն զեկույցները տպագրվելու են: