|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ԵՐԿԻՐ-ը տեղեկացրել էր, որ Եվրախորհրդարանում քննարկման է դրվել Եվրոպական hարեւանության քաղաքականությունն ամփոփող բանաձեւ:
Նշել էինք, որ փաստաթղթի նախագծի 47-րդ կետով Եվրախորհրդարանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է անում ակտիվացնել ջանքերը` ուղղված, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Իսկ նախագծի 48-րդ կետում եվրոպացի օրենսդիրները նախատեսում էին նորարարական մոտեցումներ ցուցաբերել եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների եւ հասարակությունների հետ:
Սակայն Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկումներից հետո պատգամավորները որոշել են նախագծից հանել «փաստացի իշխանություններ» բառերը: