|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի հավակնորդ քաղաքները դեռ պայքարում են կազմակերպիչ ընտրվելու համար:
Այսպես` Գերմանիայի Մյունխենի, Ֆրանսիայի Անսիի և Հարավային Կորեայի Պյոնչանի պատվիրակությունները Լոնդոնում ընթացող ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի նիստում կատարել են իրենց քաղաքների շնորհանդեսը:
Մյունխենի ներկայացուցիչները շեշտը դրել են իրենց քաղաքում և դրա շրջակայքում բոլոր օլիմպիական կառույցների առկայության վրա, ֆրանսիացիներն առաջարկել են ընտրել լեռնային Անսին, իսկ կորեացիները նշել են, որ ամբողջ ենթակառույցը պատրաստ է և, որ Հարավային Կորեայի կառավարությունն անհրաժեշտ է գտել Պյոնչանի զարգացման վրա ծախսել լրացուցիչ 500 միլիոն դոլար: