|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնից «Երկիրի» խմբագրությունը նամակ է ստացել, որով տեղեկացնում են, թե ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը, ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի դիմումը, պարզել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` «պետք է հայցագնի` 3.568.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել» խմբագրության գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների:
Դրանից ելնելով էլ` գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Փաստորեն, խմբագրությանը արգելվելու է տնօրինել եւ օտարել արգելադրված գույքը: Իհարկե, կարող ենք բողոքարկել` որոշումը ստանալուց օրվանից 10 օրվա ընթացքում, բայց իմաստ ունի՞:
Փոխարենը մեր «օրինապաշտ» ՀՀԿ-ական պատգամավորը շարունակում է չմասնակցել ԱԺ նիստերին, շրջում է երկրից երկիր եւ իր ցուցմունքներով ու հանձնարարականներով նպաստում է երկրում խոսքի ազատության կայացմանը եւ, ամենակարեւորը, հզոր Հայաստանի կերտմանը:
Իրոք, ճիշտ էր ասված` «Առաջ, Հայաստան»...