|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Միլանում սկսվելու է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ դատավարությունը, որին մեղադրում են անչափահաս աղջիկների հետ սեքսուալ կապեր ունենալու համար:
Ինչպես տեղեկացնում են վարչապետի փաստաբանները, նա դատարան չի ներկայանա: Դատավարությունը դռնփակ է լինելու:
Մեղադրող կողմի վկաների ցուցակում մոտ 140 անուն կա, այդ թվում` մեկ տասնյակ աղջիկների, ովքեր մասնակցել են Բեռլուսկոնիի առանձնատանը կազմակերպված երեկույթներին:
Պաշտպանող կողմի վկաների թիվը 2 անգամ պակաս է: Այդ ցուցակում են արտաքին գործերի եւ կրթության նախարարները, խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, նաեւ ամերիկյան դերասան Ջորջ Քլունին եւ նրա ընկերուհին: Այդ վկաներից շատերն արդեն հայտարարել են, որ չեն եղել Բեռլուսկոնիի առանձնատանը, սակայն պատրաստ են հանդես գալ դատավարության ժամանակ: