|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի պատրիարք Նորին սրբություն Իրինեյի հետ: Զրույցի ժամանակ կարևորվել են Հայ Առաքելական եկեղեցու և Սերբ Ուղղափառ եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները. տեղեկացնում է հհ նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել այն, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները:
Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված` 1988 թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել`օդաչուների հարազատների հետ: