|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը GeoProMining ընկերության` Հայաստանում 4-ամյա գործունեության ընթացքում ոչ մի ստուգում չի անցկացրել. ասված է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի` «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակում:
Հարցումը վերաբերում էր Սոտքում մանրող-ջարդող սարքի տեղադրմանը, որը հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի` Սեւանի ավազանում վերամշակման գործունեություն արգելող 10-րդ հոդվածին:
Թեեւ ընկերությանը 2009-ին ամենաբարձր մակարդակով արգելվեց Սոտքում ոսկու հարստացման գործարան կառուցել, այնուամենայնիվ, 2011թ. փետրվարին ընկերությունը սկսեց իրականացնել իր մտադրության առաջին փուլը` հանքանյութի մանրացման եւ առանձնացման սարքի տեղադրումը:
Սոտքի հանքավայրի բաց եղանակով շահագործելու հետեւանքով տասնյակ հազարավոր տոննա լցակույտեր են գոյացել, որոնք պարունակում են թունավորության առաջին դասի, ինչպես նաեւ ռադիոակտիվ տարրեր:
«Էկոլուրը» հույս է հայտնում, որ բնապահպանության նախարարությունը կարձագանքի իրենց ահազանգին եւ համապատասխան միջոցառումներ կձեռնարկի: