|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում վերջերս աննախադեպ աճ գրանցած «Էմո» շարժման անդամների թիվը 1500-2000-ի է հասնում:
«Մեր աշխատանքային ոճով էմոյական շարժման մասնակից երեխաներին դրեցինք սահմանափակումների մեջ: Դա ամենամեծ սխալն էր: Այդ պրոցեսը, այդ մշակույթը ուսումնասիրելու, երեխաներին` ինքնասպանության ոլորտում այդ հանցագործությունները չկատարել օգնելու փոխարեն, մեզ մոտ սկսեցին ջարդելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նրա համոզմամբ` այն, ինչ ջարդում ես, չի վերանում, այլ փակվում է ` դառնալով գաղտնի կառույց: Մասնագետի խոսքերով` էմոյական շարժումն ավելի վտանգավոր է, քան նախկինում էր:«Այնքանով է վտանգավոր, որ նրանց շարքերում գտնվող անչափահաս երեխաները ինքնասպանություն են գործում»,- ասաց Ամարյանը: