|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հայկական գրատպության 500-ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ` ապրիլի 21-23-ը Երեւանում կանցկացվի գրքի միջազգային ցուցահանդես, որը կազմակերպում է Հրատարակիչների ազգային ասոցիացիան` ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան մանկապատանեկան գրադարանի հետ համատեղ:
Ապրիլի 23-ը նաեւ գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրն է:
Ցուցահանդեսին կմասնակցի շուրջ 50 հրատարակիչ, որոնք կներկայացնեն վերջին տարիների լավագույն հրատարակությունները:
Արդեն նախնական պայմանավորվածություն կա Վրաստանի, Իրանի եւ Լիբանանի հետ: Մասնակցելու են նաեւ Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչները. դեսպանատները կներկայացնեն իրենց գրողներին եւ իրենց երկրների վերջին հրատարակությունները:
Միջոցառումների շրջանակում կցուցադրվեն հեղինակային իրավունքների խախտման դեպքերին վերաբերող ծաղրանկարներ, ցուցահանդեսը կլինի նաեւ շրջիկ: Նախատեսվում է անցկացնել սեմինար` նվիրված հեղինակային իրավունքի պաշտպանությանը: