|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս տարի մայրաքաղաքում կստեղծվեն նոր այգիներ, պուրակներ ու կանաչ գոտիներ: Այդ նպատակով, ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի, Հոլանդիայից ներկրվել է 450 հազար ծաղկասածիլ, որոնք մեկ ամիս ջերմոցներում աճեցվելուց հետո կբաժանվեն վարչական շրջաններին: Բացի այդ` Իրանից բերվել են 4000 մշտադալար դեկորատիվ ծառեր ու թփեր:
Ա. Մարտիրոսյանի խոսքերով` մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է ծառատունկը, ընդ որում` ընտրվել են այնպիսի ծառատեսակներ, որոնք հողից կլանում են ծանր մետաղները:
Նա անդրադարձել է նաեւ տնկիների գողության դեպքերին` նշելով, որ այդ արատավոր երեւույթը կանխելու համար Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խնդրանքով իրավապահ մարմինները հսկողություն են սահմանելու: