|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Եվրո-2012»-ի Ռուսաստանի ընտրանու դեմ խաղը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով 26-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանի 48-րդ ելույթն էր: Սա ռեկորդային ցուցանիշ է: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից 26 տարեկանում բոլորից շատ խաղեր են անցկացրել Սարգիս Հովսեփյանն ու Ռոմիկ Խաչատրյանը` 34-ական:
Արզումանյանը տեմպային և տարիքային առավելություն ունի հավաքականի բացարձակ ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանի նկատմամբ: Ռոբերտին են նաև պատկանում 22-25 տարեկանում հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդային ցուցանիշները: Տեսականորեն` Արզումանյանն արդեն տարեվերջին հավաքականում իր խաղերի թիվը կարող է հասցնել 55-56-ի:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Արզումանյանի տարիքային ռեկորդներից մեկն, ամենայն հավանականությամբ, կգերազանցվի Հենրիխ Մխիթարյանի կողմից: Դեռ 22 տարեկանում Արզումանյանը 24 խաղի է մասնակցել: Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում Մխիթարյանը ազգային հավաքականի մարզաշապիկով 21-րդ անգամ խաղադաշտ մտավ: