|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Panasonic-ը նոր լուսանկարչական ապարատ է արտադրել, որը համալրված է «Գեղեցկության շտկում» սարքով: Այն սպիտակեցնում է նկարում պատկերված մարդու ատամները, հարթեցնում մաշկն ու ծածկում կնճիռները:
Ինչպես գրում է «Թելեգրաֆը», Panasonic Lumix DMC-FP7 մոդելի «Դեմքի վերականգնման» գործիքն էլ հնարավորություն է տալիս ընտրել նկարի գույներն ու երանգները, դեմքի թխության աստիճանն ու նույնիսկ շրթներկ ավելացնել:
Աչքերի ստվերափոշու գույնի ընտրությունը տատանվում է նուրբ երանգներից մինչեւ ցնցող վարդագույնը: Սա հիանալի միջոց է հատկապես այն դեպքում, երբ նկարում ուրվականի պես սպիտակ ես երեւում:
Ի դեպ, ֆոտոխցիկն օգտագործողներ արդեն եղել են: Լուսանկարում պատկերված մարդիկ «շպարվելուց» հետո 10 տարով երիտասարդացել են:
Ֆոտոխցիկը ունի 16 մեգապիքսել խտություն, 3.5” մակերեսով սենսորային դիսփլեյ: