|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները նախագահ Բարաք Օբամայից պահանջել է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնել, թե ո՞րն է Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունների նպատակը. հաղորդում է Reuters-ը:
Բեյները Օբամային ուղղված իր նամակում նշել է, թե ապշած է, որ ԱՄՆ-ը իր ռազմական ռեսուրսներն է օգտագործում, այնինչ` հստակ ձեւակերպված չէ, թե ո՞րն է իր առաքելությունն այս դեպքում:
Կոնգրեսի խոսնակն ընդգծել է նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որի համաձայն` կոալիցիայի անդամները ռազմական գործողություն են իրականացնում Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ, չի կարող ԱՄՆ-ի համար Լիբիայի հարցի ռազմավարություն լինել: