|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեր աղբյուրների հաղորդմամբ` մարտի 16-ին` երեկոյան ժամը 18-ի սահմաններում, Կիեւ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել Գեւորգ Ալբերտի Մելիքյանը, ով «օրենքով գող» է եւ հանցավոր աշխարհում հայտնի է որպես Օշականցի Գեւորիկ:
«Զվարթնոց» օդանավակայանում Գեւորիկին ուղեկցել են ոստիկանության բաժին, որտեղ նա մի քանի ժամ ենթարկվել է հարցաքննության նախնական քննության փուլում գտնվող մի քրեական գործի շրջանակներում:
Իշխանական միջանցքներում Օշականցի Գեւորիկի համար արված միջնորդություններից հետո` մի քանի ժամ անց նա ազատ է արձակվել: