|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է, արդյոք, գնահատականներին, որ իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ կառուցողական երկխոսություն է սկսվել, եւ արդյոք ԱՄՆ-ը կնպաստի՞ նման միտումներին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ նշել է. «Կարծում եմ` քաղաքական տարբեր ուժերի, կուսակցությունների եւ խմբավորումների միջեւ շփումներն ու հարաբերությունները բացառապես հայաստանցիների որոշելիք հարցերն են եւ, չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները դրանցում ինչ-որ դերակատարություն կարող է ունենալ»:
Դեսպանը, այդուհանդերձ, հավելել է, որ ԱՄՆ-ը հետեւում է ներքաղաքական գործընթացներին եւ միայն ողջունում է լարվածության նվազումը: