|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի մասնաշենքը դատարկվում է. պատճառը ահազանգն է` տեղադրված ռումբի մասին:
Ինչպես ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեցին ԵՊՀ հասարակայնության հետ վարչությունում, դեռ ոչինչ պարզ չէ, սակայն «արդեն տարհանել են ուսանողներին»:
Ավելի ուշ տեղեկացանք, որ անվտանգության աշխատակիցները եւ ոստիկանները` շների օգնությամբ, փորձում են հայտնաբերել ռումբը: Ընդ որում` անվտանգության աշխատակիցներից մեկը մեր թղթակցին հայտնեց` կասկածներ կան, որ ռումբ իսկապես տեղադրվել է, քանի որ միջանցքի գրանիտե հատակի քարերից մեկը շարժվում է:
Տեղեկացնենք նաեւ, որ, որքան էլ տարօրինակ է, խուճապը չի ազդել Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառման վրա. դահլիճը լեփ-լեցուն է մասնակիցներով:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի