|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը քննարկում են Հայաստանի ատոմակայանի ապագան:
Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից վնասված ատոմակայաններից ռադիոակտիվ նյութերի արտահոսքի հետեւանքով ստեղծված աղետալի իրադրությունը մտահոգության առիթ է տվել, եւ այդ երկրները համոզված են, որ Հայկական ԱԷԿ-ը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը:
Ինչպես տեղեկացնում է The messenger online վրացական լրատվամիջոցը, Վրաստանի մտահոգությունն այն է, որ Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, իսկ ատոմակայանը Թբիլիսիից ընդամենը 175 կմ հեռավորության վրա է:
Լրատվամիջոցը նաեւ նշում է, որ Եվրամիությունը 200 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանին ատոմակայանը փակելու համար, սակայն Հայաստանը ոչ միայն չի փակում այն, այլեւ մտադիր է նորը կառուցել, ապա մտածել առաջինը փակելու մասին: