|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բոլորն արդեն վստահ էին, որ 80-ամյա կինն ու նրա թոռնիկը զոհվել են Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, սակայն ինը օր անց նրանց ողջ եւ առողջ դուրս բերեցին փլատակների միջից:
«Թելեգրաֆը» գրում է, որ ճապոնուհի Սումի Աբեն եւ նրա 16-ամյա թոռ Ջին Աբեն թակարդվել էին Իշինոմակի ծովափնյա քաղաքում գտնվող իրենց երկհարկանի տան խոհանոցում:
Տղան բժիշկներին պատմել է, որ աղետից հետո կարողացել է հասնել սառնարանին եւ տատիկին կերակրել յողուրտով, նրան «Կոկա-Կոլա», ջուր է խմեցրել եւ ամուր գրկել է` տաքացնելու համար: Ի վերջո, կարողացել է բարձրանալ տանիքին եւ օգնություն կանչել:
45 րոպե անց ոստիկանները կարողացել են ներս մտնել նրանց խոհանոցը եւ ուղղաթիռով դուրս բերել փլատակված տանից:
Ոստիկանության մամուլի խոսնակն ասել է. «80-ամյա կնոջ եւ 16-ամյա տղայի ջերմությունը բավականին ցածր էր, բայց նրանք գիտակից վիճակում էին»:
Թեեւ փրկվածներ կան, սակայն զոհվածների թիվն օր օրի աճում է: