|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լիբիայի վերաբերյալ բանաձեւը` այն անվանելով «վնասաբեր», եւ հայտարարել է, թե փաստաթուղթը հիշեցնում է միջնադարյան խաչակրաց արշավանքները:
«Անվտանգության խորհրդի այդ բանաձեւը փաստացիորեն թույլ է տալիս ներխուժել ինքնավար պետություն»,- ասել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Մուամար Քադաֆին նույնպես միջազգային ռազմական գործողությունն անվանել է խաչակրաց արշավանք:
Պուտինի խոսքերով` ԱՄՆ-ի` տարբեր պետությունների հակամարտություններին խառնվելու քաղաքականությունը կայուն սովորույթ է դառնում եւ չունի ո'չ խիղճ, ո'չ տրամաբանություն:
Վարչապետը նշել է նաեւ, որ թեեւ Լիբիայի քաղաքական ռեժիմը չի համապատասխանում ժողովրդավարության արեւմտյան չափանիշներին, սակայն ոչ ոք իրավունք չունի խառնվելու երկրի ներքին գործերին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայի դեմ բանաձեւի ընդունման ժամանակ Ռուսաստանը չի օգտվել վետոյի իր իրավունքից, սակայն ավելի ուշ քննադատել է ուժ գործադրելու որոշումը. գրում է Газета.Ru-ն: