|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի պատվին շքերթում կզգուշացնի Արևմուտքին «Դատաստանի օրվա» մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ Պուտինը ելույթ կունենա Կարմիր հրապարակում զորքերի, տանկերի, հրթիռների և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շքերթից առաջ։
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության` շքերթը կներառի գերձայնային կործանիչներ, Տու-160 ռազմավարական ռմբակոծիչներ և 2010 թվականից ի վեր առաջին անգամ մասնակցող «Դատաստանի օր» Իլ-80 հրամանատարական ինքնաթիռը, որը պետք է տեղափոխի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը միջուկային պատերազմի դեպքում` դառնալ Ռուսաստանի նախագահի շարժական հրամանատարական կենտրոն։ Այն, ըստ տեղեկությունների, լեցուն է տեխնոլոգիաներով, սակայն կոնկրետ մանրամասները Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիքն են։