|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանն ու Հայաստանը համաձայնության են եկել արդյունաբերության բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ. տեղեկացնում է իրանական Press TV արբանյակային ալիքը:
Երեկ Իրանի արդյունաբերության եւ ընդերքի փոխնախարար Ահմադ Խադեմոլմելլեհը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը քննարկել են երկու երկրների արդյունաբերական ոլորտների հեռանկարները:
Փոխնախարարն ընդգծել է Հայաստանը եւ Իրանը այդ բնագավառում համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն եւ կոչ է արել կազմակերպել գործարարների փոխայցելություններ:
Հայաստանի դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է նման համագործակցության: Նրա տվյալներով` երկկողմ ապրանքաշրջանառությունը 270 միլիոն դոլար է եւ դեռ ավելանալու միտում ունի: