|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ: Նախարար Սարաֆը գոհունակություն հայտնեց հայ-լիբանանյան հարաբերությունների վերաբերյալ և վստահեցրեց, որ Լիբանանի գործընկերների շարքում Հայաստանն այն երկիրն է, որի հետ ցանկացած բնագավառում երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում:
Դեսպան Մկրտչյանը կարևորեց երկու բարեկամ երկրների բազմաբնույթ համագործակցությունը, որի շրջանակներում ռազմատեխնիկական ոլորտը ևս հեռանկարային է: Դեսպանը պաշտպանության նախարարի հետ քննարկեց Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը:
Կարևորվեց կողմերի միջև արդեն իսկ նախաձեռնված ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ լրացուցիչ աշխատանքային հանդիպումների անցկացման շուրջ:
Դեսպան Մկրտչյանը և նախարար Սարաֆը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների, Լիբանանի ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքների և դրանց արդյունավետ դիմակայման գործում զինված ուժերի դերակատարության շուրջ:
Հանդիպմանը մասնակցում էր Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ Փանոս Մանջյանը:
ՀՀ ԱԳՆ